Էկոլոգիան որպես գիտություն Էկոլոգիա տերմինը ներմուծվել է գիտության մեջ գերմանացի կենդանաբան Էրմնեստ Հեկկելի կողմից 1866 թվականին: Էկոլոգիա բառը առաջացել.

Презентация:



Advertisements
Похожие презентации
Транксрипт:

Էկոլոգիան որպես գիտություն Էկոլոգիա տերմինը ներմուծվել է գիտության մեջ գերմանացի կենդանաբան Էրմնեստ Հեկկելի կողմից 1866 թվականին: Էկոլոգիա բառը առաջացել է հունարեն բառերից օկյոս, որը նշանակում է տուն կամ կացարան, և լոգոս` գիտություն: Էկոլոգիան կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է օրգանիզմների և համակեցությունների փոխհարաբերությունները միմյանց միջև և շրջակա միջավայրի պայմանների հետ: Որպես ինքնուրույն գիտություն`էկոլոգիան ձևավորվել է միայն XX դարում, սակայն Էկոլոգիայում ուսումնասիրվող հարցերը հին ժամանակներից միշտ էլ հետաքրքրել են մարդուն:

Կառուցելով հարմարավետ ու կանաչապատ մայթեր` մենք կարեղ ենք ավելացնել հետիոտների քանակը, որոնք կգերադասեն քայլել, քան օգտվել քաղաքային տրանսպորտից, որն արտանետումներով աղտոտում է օդը: Այսօր բազմահարկ շենքերով լի քաղաքներում բնապահպանական նպատակներով կանաչապատում են տանիքները. «Կանաչ տանիքները մեքենաներով հագեցած և քիչ կանաչ տարածքներ ունեցող քաղաքներում կարող են մաքրել օդն ու մեծ դեր խաղալ»:

Մի հարց կա, թե արդյոք Երևանը մի օր կհամապատասխանի էկո-քաղաքի չափանիշերին: Թամանյանը շատ ճիշտ է նախագծել Երևան քաղաքը էկոլոգիական տեսանկյունից, բայց այսօր խնդիր է այն, թե Երևանը մարդու քաղաք է, թե ավտոմեքենայի: Ամենուր հատվում են ծառեր, և մենք ականատես եղանք այդ ընթացքին: Նրանք, ովքեր կտրում էին ծառերը, ուրախ էին, որ մենք նկարում էինք իրենց և չէին մտածում, որ չի կարելի կտրել ծառերը:

Եթե յուրաքանչյուրը լիներ հոգատար բնության հանդեպ, ինչպես այս մարդը` մեր քաղաքը կդառնար դրախտ: Յուրաքանչուր մարդ կցանկանա, որ իր քաղաքը լինի մաքուր, ծառերով ու ծաղիկներով լի, և խաղահրապարակները շրջապատեն ամբողջ քաղաքը: Մաքուր օդը օգտակար է. դրա շնորհիվ հիվանդությունները կքչանան, և մարդիկ ավելի երկար կապրեն:

Ոչ ոքի դուր չեն գալիս այսպիսի պատկերները, և ոչ ոք չի մտածում՝ որպեսզի այսպիսի բաներ չլինեն, պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը:

Եթե ամեն մեկը մի ծառ տնկի, շատ հիասքանչ կլինի:

Բնապաշտությունը Հայաստանում Միլիոնավոր տարիների պատմություն ունի մարդ-բնություն փոխհարաբերությունը, որը սկիզբ է առել բանական արարածի գոյավորման պահից և շարունակվում է մինչև մեր օրերը: Դեռ պետք է հարատևի, քանի դեռ հողագնդի վրա գոյատևում են մարդն ու մշտահոլով բնությունը: Զուտ գոյապահպանական միջավայր դիտելուց բացի` մարդը ժամանակի ընթացքում հոգատարություն է ձեռք բերել բնության` բուսական ու կենդանական աշխարհի նկատմամբ և աստիճանաբար ձևավորել փոխազդեցության որոշակի մշակույթ:

Մենք` հայերս, բացառություն չենք եղել` դարավոր մեր պատմության ընթացքում ստեղծելով բնության, բնօրրանի շրջակա միջավայրի հետ փոխառնչվելու բնության հետ երկյուղածությամբ վարվելու, բնապահպանական ու բնօգտագործման անկրկնելի մշակույթ: Բնապահպանական և բնապաշտական առարկություններով մեր ժողովուրդն առանձնացրել է անձեռնմխելի համարվող հողատարածքներ, հովիտներ ու ձորեր, նվիրական բլուրներ, քարայրներ և ժայռեր: Գետերին, լճերին, աղբյուրներին վերագրելով հրաշագործ զորություն` դրանք սրբազան ու անձեռնմխելի են համարվում: Գոյություն են ունեցել դրանցից օգտվելու հատուկ արարողակարգ, ջրով երդվելու սովորույթ: Գոյություն ունեն ծառերի հետ կապված հայկական ժողովրդական բազում ավանդություններ: Բազմաթիվ այլ երկրների նման` Հայաստանում ևս առավել տարածված էր ծառապաշտությունը, ավելի ուշ` ծառերի ու անտառների աստվածացումը` որպես բնապաշտական-ոգեխոսական հավատալիք:

Պատմական անցյալի բնապահպանական դասերը Հայկական լեռնաշխարհը երկրագործական մշակույթի հնագույն օջախներից է, որտեղ անհիշելի ժամանակներից մեր նախնիները զբաղվել են մշակաբույսերի աճեցմամբ ու անասնաբուծությամբ: Հայ ժողովրդի պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհը, գյուղատնտեսական բարձր մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկն է: Առանց բնության հետ պատկառազդու համակեցության` անհնար էր քարքարոտ ու խստաշունչ երկրում քաղաքակրթություն ստեղծելը: Այստեղ հողը հերկվել է արդեն 8-9 հազարամյակ: Ծաղկուն երկրագործության հնագույն օջախներից են Վանա լճի ավազանը, Արծանի հովիտը, առատաբեր Բասենն ու Արարատյան դաշտը:

Հայկական բարձրավանդակ այցելած օտարներին հիացրել են հայերի դաշտամշակության, այգեգործության, պտղաբուծության, բանջարաբուծության, անասնապա- հության, թռչնաբուծության, շերամապահության ու մեղվաբուծության բարձր կուլտուրան: Հայ ժողովրդի բնամթերքի մշակման հատկապես` գինեգործության, սննդի օգտագործման բնակավայրերի տեղադրման, և ընդհանրապես կենսագոյության կուլտուրան ընդօրինակելի էր հարևան ժողովրդների համար: Հանրահայտ էր հայերի ջրանցքաշինության բարձր կուլտուրան:

ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ Թովմասյան Էլենը Վարդանյան Զարուհին Ստեփանյան Տաթևը