Փաստաբանի դերը եւ մասնակցության կարգը քաղաքացիական դատավարությունում.

Презентация:



Advertisements
Похожие презентации
Транксрипт:

Փաստաբանի դերը եւ մասնակցության կարգը քաղաքացիական դատավարությունում

ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐ Փաստաբանը մինչդատական փուլում. Փաստաբանը դատական փուլում. Փաստաբանը հետդատական փուլում

Փաստաբանը մինչդատական փուլում Անձի իրավունքների եւ պարտականությունների պարզաբանում մինչ գործի ընդունումը. ( ՀԻՇԵԼ՛ մեր առաջնահերթ խնդիրը օրինականություն քարոզելն է ) Փաստաբանական պայմանագիր. Ապացույցների հավաքագրում. ( ՀԻՇԵԼ՛ փաստաբանը ապացույցները հավաքում է ոչ թե ըստ քանակի այլ ըստ որակի ) Հայցադիմումի կամ դիմումի կազմում. Դատական ճառի կազմում. Հարցերի կազմում հնարավոր պատասխաններով.

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Գրավոր ապացույցներ. Իրեղեն ապացույցներ. Փորձագետի եզրակացություն. Վկայի ցուցմունքներ. Գործին մասնակցող անձանց. ցուցմունքներ.

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԻ ԳՐԱՎԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՏԱՐՐԵՐԸ ՆԵՐԱԾԱԿԱՆ. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ. ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ. ԵԶՐԱՓԱԿԻՉ.

Փաստաբանը դատական փուլում Դատաքննության նախապատրաստական փուլ. Դատաքննության փուլ.

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ Վերջնականապես ճշգրտում ենք հայցի հիմքը եւ առարկան. Իրավական նորմերի կոդիֆիկացիա, որը ներկայացվում է դատարանին. ( Կարեւոր է ) Վերջնականացնում ենք այն անձանց շրջանակը, որոնք կարող են ամրապնդել մեր դիրքերը ( վկա, փորձագետ, երրորդ անձ եւ այլն ). Ներկայացնում ենք հիմնավորված այլ միջնորդություններ. ( Հայցի ապահովում )

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ : ԱՌԱՋԻՆԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿՆԵՐԸ Որպես մարտավարության ձեւ կարելի է ընտրել շախմատային՝ առաջինը խաղում են սպիտակները սկզբունքը : Հնարավորություն է տալիս ամբողջությամբ բացահայտել դատավարական հակառակորդի մարտավարությունը : ( Հիշել՛ ոչ միշտ է արդյունավետ լինում ):

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ Տեխնիկական ապահովվածությունը որպես կարեւորագույն իմպերատիվ. Նիստերը պարտադիր ձայնագրվում են, եթե դատարանում համապատասխան սարքավորումներ չկան. Մինչ բուն դատաքննության սկսվելը հնարավոր բոլոր միջոցների օգտագործում՝ վեճը հաշտությամբ լուծելու համար.

ԴԱՏԱԿԱՆ ՃԱՌ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Ասվում է այն ամենը ինչը չի ասվել հայցադիմումում. ( Փաստաբանի մարտավարություն ) Ցանկալի է դատական ճառի արտասանումը հարցերի պատասխանները ունենալուց հետո. ( խաղում են սպիտակները մարտավարություն ) Դատական ճառը պետք է լինի համոզիչ՝ համեմված չափավոր զգացմունքայնությամբ. Դատական ճառի անկանխատեսելի բնույթը հակառակ կողմի համար.

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ / ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Փորձում ենք հասկանալ թե հակառակորդ կողմը մարդկային որ դասին է պատկանում. Գնահատում ենք դատավորի պրոֆեսիոնալ մակարդակը, հարցերի պատասխանները ընկալելու ունակությունները. Հեռվից դեպի մոտ գալու սկզբունք. Զգացմունքայնության ի սպառ բացակայություն ( ՀԻՇԵԼ՛ զգացմունքայնությունը փաստաբանի թշնամին է եւ եթե փաստաբանի միտք ներխուժեց այն, ապա փաստաբանը անխուսափելիորեն ջախջախվում է )

Փաստաբանը հետդատական փուլում Վերաքննիչ բողոք Վճռաբեկ բողոք

Վերաքննիչ բողոք Նյութական իրավունքի վերլուծություն. Դատավարական իրավունքի վերլուծություն. Հիշել՛ վերաքննիչ դատարանը առաջնահերթ քննում է նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներն, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը.

Վերաքննիչ բողոքի հիմնավորումներ Դատական նախադեպեր՝ առաջին հերթին վճռաբեկ դատարանի եւ սահմանադրական դատարանի. Օրենքի մեկնաբանության խորացված վերլուծություն՝ հիմնված ինչպես տեսական գրականության, այնպես էլ օրենքների մեկնաբանության գրականության վրա. Շեշտը դնում ենք դատարանի ոչ թե ձեւական այլ իրական խախտումների վրա. Հիշել՛ Վերաքննիչ դատարանում առավել ճնշումը պետք է լինի գրավոր տեսքով :

Վճռաբեկ բողոք Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը : Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը :

Վճռաբեկ բողոքի հիմնավորումներ Որպես կանոն հիմնվում ենք միայն սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վրա. Խորը ուսումնասիրության ենք ենթարկում այն օրենքները, որոնք կիրառել է ստորադաս դատական ատյանը. Գործի փաստական հանգամանքներին անդրադառնում ենք այնքանով, որքանով այն առնչվում է օրենքի վերլուծությանը.

Վճռաբեկ բողոքի կառուցվածքաբանությունը Նյութական եւ դատավարական իրավունքի խախտումների հիմնավորումներ. Թույլ տրված դատական սխալի հետեւանքով առաջացած ծանր հետեւանքների հիմնավորումներ. Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտի ` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակությունը.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ