Բագրատունիների թագավորության դրոշ Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը : Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ.

Презентация:



Advertisements
Похожие презентации
Транксрипт:

Բագրատունիների թագավորության դրոշ

Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը : Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ : Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում :

Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում ` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում : Այս երկու գետերի միացման տեղում ` եռանկյունաձև տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Քաղաքն ունեցել է 40 դուռ։

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։ Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ : Ըստ արհեստների ձևավորվել էին ամբողջական թաղամասեր։

Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Մայրաքաղաք հռչակվելուց հետո վերջինս զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են :

Ամենից շատ իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը թթ.: Քաղաքը նաև հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք :

1053 թ. ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը Անիի կործանման պատճառ դարձան։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։

Անին սկսեց աստիճանաբար ամայանալ : 17- րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։ Քաղաքի ավերակները ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում ` հայ - թուրքական սահմանի մոտ, Գյումրիից 30 կմ հարավ - արևմուտք :

Անին մնացել և մնում է մեր ժողովրդի համար ամենանվիրական վ այրերից մեկը, ուխտատեղի, որտեղ գուցե երբևիցե կայցելենք տա նտիրոջ իրավունքով :