Ինտերակտիվ և մեդիա թվային միջոցների կիրառումը դրական ազդեցություն ունի դպրոցներում ներառական կրթական համակարգում սովորող աշակերտների համար: Սա հիանալի.

Презентация:



Advertisements
Похожие презентации
Транксрипт:

Ինտերակտիվ և մեդիա թվային միջոցների կիրառումը դրական ազդեցություն ունի դպրոցներում ներառական կրթական համակարգում սովորող աշակերտների համար: Սա հիանալի միջոց է դասի ավելի հեշտ ընկալմանը և ամենակարևորը մտապահմանն ու դասի վերարտադրությանը: Համակարգիչը զգալիորեն ընդլայնում է ուսումնական ինֆորմացիայի ներկայացումը, հնարավորություն է տալիս ուժեղացնելու երեխայի մոտիվացումը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը: 4

5 Smart գրատախտակը սարքավորում է, որը նախատեսված է համակարգչի աշխատանքային սեղանի պատկերը պրոյեկտորի օգնությամբ էլեկտրոնային գրատախտակի մակերևույթին արտացոլելու համար, այսինքն՝ այն կիրառվում է համակարգչի և պրոյեկտորի հետ։ Համակարգչի և գրատախտակի կապը երկկողմանի է։ Մկնիկի փոխարեն օգտագործվում է մատը կամ գրչածայրը՝ ստիլուսը։ Առանց գրատախտակից հեռանալու մարկերի կամ մատի օգնությամբ կարելի է առանց զեկույցն ընդհատելու պատկերի հետ աշխատել, փոփոխել, գունավոր մարկերների օգնությամբ պատկերի վերևում նշումներ կատարել։ Բոլոր փոփոխությունները համակարգչում գրանցվում են համապատասխան ֆայլերում, որոնք հետագայում կարող են խմբագրվել կամ ձայնագրվել արտաքին կրիչների վրա։

6 ԱռավելություններըԹերությունները Կավճի փոխարեն օգտագործվում է էլեկտրոնային մարկեր, ստիլուս, մատ։ Մաքուր են մնում ձեռքերը, հագուստը, հատակը։ Ճառագայթում է։ Տարածքն անսահմանափակ է։ Կարող ենք գրածը պահել որպես առանձին ֆայլ, նոր էջ բացել։ Տեխնիկական սարքավորում է, որը կարող է շարքից դուրս գալ։ Ուսումնական նյութը պատկերավոր է, իր մեջ ունի ինտերակտիվ դասեր վարելու համար շատ նկարներ, անիմացիաներ, պատկերասրահ՝ հարուստ նյութերով։ Կարող է «կախվել»: Օբյեկտները կարելի է ազատորեն տեղափոխել, չափերը փոփոխել, մասշտաբը փոխել։ Թանկարժեք է։ Անմիջապես ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի։Հասանելի չէ բոլորի համար։ Փաստաթուղթ-խցիկը հնարավորություն է տալիս ստեղծել պատրաստի պատկերներ կարճ ժամանակում։ Ինֆորմացիայի ընկալմանը մասնակցում են տեսողության, լսողության, շոշափելիքի զգայարանները, ինչը մի քանի անգամ ավելացնում է այն յուրացնելու և մտապահելու հավանականությունը։ Միշտ հնարավորություն կա վերադառնալ նախորդ դասին և կրկնել կարևոր դրույթները։ Ամրապնդում է միջառարկայական կապը՝ պատրաստի ֆայլերի օգնությամբ։ Խնայում է ուսուցչի և աշակերտի ժամանակը։ Մեծացնում է սովորողների ակտիվության մակարդակը։ Վարագույրի օգնությամբ կարող ենք թաքցնել անհրաժեշտ տեղեկույթը և նորից ցուցադրել (օրինակ՝ թեստի պատասխանները)։ Հեշտանում է ուսուցիչների միջև փորձի փոխանակումը։

Իմացական զարգացում` երեխան կարողանում է սովորել և լուծել խնդիրներ: Սոցիալական և հուզական զարգացում` երեխան կարողանում է շփվել մյուսների հետ: Խոսքի զարգացում` երեխան կարողանում է հասկանալ և սովորել լեզու: Նուրբ մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել իր մանր մկանները` հատկապես ձեռքի և մատների` հավաքել փոքր առարկաներ, բռնել գդալը, թերթել գրքի էջերը կամ նկարել մատիտներով: Խոշոր մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել խոշոր մկանները` քայլելիս, վազելիս, ցատկելիս, բարձրանալիս և այլն:

8 Խաղը մարդու գործունեության հիմնական տեսակներից մեկն է և, հատկապես կրտսեր տարիքում, շրջակա աշխարհի ճանաչման, դաստիարակության կարևորագույն միջոցներից է: Այն կարելի է դիտել որպես երեխայի և շրջապատող աշխարհի փոխհարաբերության յուրահատուկ ձև: Դպրոցական տարիքում էլ խաղը ոչ միայն չի սպառում և չի զիջում իր հնարավորությունները, այլ ավելին, այն երեխայի ուսուցման, ընդհանուր զարգացման գործում ձեռք է բերում առանձնակի կարևոր նշանակություն: Դասվարի խաղային զինանոցը պարբերաբար պետք է նորացվի: Այս հարցում անփոխարինելի միջոց է էլեկտրոնային գրատախտակը: Notebook ծրագրով պատրաստված խաղերը կենտրոնացնում են սովորողների ուշադրությունը, մարզում հիշողությունն ու դիտունակությունը:

9 Էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել այնպիսի խաղ-խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է պատկեր տեղափոխել, տեղաշարժել, ավելացնել, պակասեցնել, չափել, մեծացնել, փոքրացնել, ձայն լսել և այլն: Էլեկտրոնային ուսուցողական և զարգացնող խաղերը խթանում են մաթեմատիկայի, օտար և մայրենի լեզուների արդյունավետ յուրացմանը: Զարգացնող խաղերը, խաղ - խնդիրները ոչ միայն հմտություններ և կարողություն են զարգացնում, այլև գործունեության արդյունքում գիտելիք ձևավորում :

Կառուցել պատկերը տրված օրինակի համապատասխան. 10

11 Հավաքածուից մասի անջատում: Ընդհանուր հավաքածուից առանձնացնում են նույն հատկությունն ունեցող առարկաներ: Պտուղների խմբից առանձնացնել մրգերը: Կենդանիների խմբից առանձնացնել թռչուններին: Գործիքների խմբից առանձնացնել կտրող գործիքները: Քանակ հասկացությունը անկախ առարկաների տեսքից :

Կատարել թվաբանական հաշվարկներ:

Հիշողության զարգացում:

Տրամաբանության զարգացում:

17 Ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհի ` Գոհար Տեր - Ղուկասյան ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ